Այսօր երգչուհի Լիանա Ալավերդյանը տոնում է ծննդյան 42-ամյակը: Երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ հատուկ պլաններ օրվա հետ կապված չունի, չնայած, որ արդեն իսկ ստացել է բազմաթիվ զանգեր եւ շնորհավորանքներ թե՛ հարազատների, եւ թե՛ երկրպագուների կողմից:
«Անկեղծ ասած, ես չեմ սիրում տարեդարձս հատուկ նշել, բայց ամենա անգամ այնպես է ստացվում, որ համպատարաստի ինչ-որ մի բա ամեն դեպքում ստացվում է, քանի որ ընկերներս ու հարազատներ ցանկություն են հայտնում ինձ հետ կիսել իմ օրը: Իսկ այսօր դեռ չգիտեմ, եւ անկեղծ կլինեմ տրամադրություն էլ չունեմ, հասկանալով երկրում ստեղծված պատերազմական իրավիճակը ո՛չ սիրտ, ո՛չ էլ ցանկություն կա քեֆ-ուրախության, քանի բոլորի սրտի մեջ սուգ է»,-նշեց նա:
Երգչուհու խոսքով ՝ միակ երազանքն այն է, որ Հայաստան աշխարհում վերջապես խաղաղություն տիրի, ծնողներս, հարազատներս առողջ լինեն.«Այսօր ինձ համար ամենալավ նվերը կլիներ խաղաղությունը, որ այլեւս երբեք հայ զինվորները չզոհվեն, եւ վերջապես կարողանամ կտրվել այս իրականությունից եւ հանգստանամ, քանի որ վերջին տարիներին դա ինձ մոտ չի ստացվում»:
Նշենք, որ տեւական դադարից հետո երգչուհին այս տարի կրկին վերադարձավ հայկական շոուբիզնես «Եկել եմ նորից…» մենահամերգով:
Լիդա Եղիազարյան