Իսրայելը եւ Լիբանանը համաձայնության են հասել ծովային սահմանների սահմանազատման շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելը Լիբանանի հետ պատմական համաձայնության Է հասել ծովային սահմանների սահմանազատման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հրեական պետության վարչապետ Յաիր Լապիդը:

Առաջիկայում համաձայնագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը: «Սա պատմական ձեռքբերում Է, կամրապնդի Իսրայելի անվտանգությունը, միլիարդներ կբերի Իսրայելի տնտեսությանը եւ կայունություն կապահովի հյուսիսային սահմանին»,-ասվում Է Լապիդի հայտարարության մեջ, որը տարածվել Է նրա դիվանատան կողմից:

Նշվում Է, որ արդեն վաղը համաձայնագրի նախագիծը, որը «լիովին համապատասխանում Է անվտանգության եւ տնտեսության բնագավառում իսրայելական սկզբունքներին, կներկայացվի անվտանգության հարցերի կաբինետի քննարկմանը, որից հետո կուղարկեն կառավարություն՝ արտահերթ նիստում հավանություն տալու համար: Վարչապետի գրասենյակը նշում Է, որ Լիբանանի ներկայացուցիչների եւ հրեական պետության Անվտանգության խորհրդի նախագահ Էյալ Խուլատայի գլխավորությամբ իսրայելական բանակցային խմբի հետ ինտենսիվ բանակցությունները՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խորհրդական Ամոս Հոխշթեյնի ղեկավարությամբ, տեղի են ունեցել վերջին օրերին, ներառյալ տոնական (Իսրայելում նշվել Է Սուկոտը):

Հոկտեմբերի 11-ի առավոտյան Խուլատան հայտարարել Է, որ Իսրայելը գոհ Է Լիբանանի հետ ծովային սահմանների սահմանազատման շուրջ համաձայնագրի նախագծից, որում ներառված են հրեական պետության բոլոր պահանջները, կողմերը գտնվում են փաստաթղթի ստորագրման ճանապարհին: Այն մասին, որ Լիբանանը գոհ Է Իսրայելի հետ սահմանների սահմանազատման շուրջ համաձայնագրի նախագծից, որում հաշվի են առնվել Բեյրութի բոլոր պահանջները, հայտարարել Է նախագահ Միշել Աունի դիվանատունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս