Լավրովը սուտ է անվանել ԱՄՆ-ի հայտարարությունները Ռուսաստանի բանակցություններից հրաժարվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Ռուսաստանը, իբր, հրաժարվում է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից, չեն համապատասխանում իրականությանը, և Մոսկվան նման առաջարկներ չի ստացել։ Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Սուտ է։ Կապի մեջ մտնելու լուրջ առաջարկներ չենք ստացել։ Եղել են ոչ այնքան լուրջ քայլեր, որոնց համար առաջարկել ենք կոնկրետ առաջարկներ ձեւակերպել։ Իսկ այս դեպքում ավելի կոնկրետ պարզաբանումներ ոչ մեկից չենք ստացել։ Ուստի ստել պետք չէ»,- ասել է Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում։

Նախարարը նաև նշել է, որ մարտին Կիևի հետ բանակցությունների ընթացքում Մոսկվան դրական է արձագանքել երկխոսության խնդրանքին, բայց ինքը երբեք չի խնդրել բանակցություններ վարել։

Ավելի վաղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Վաշինգտոնը Ռուսաստանի կողմից բանակցություններ վարելու լուրջ մտադրություններ չի տեսնում։




Լրահոս