ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը նախատեսում է միջուկային զսպման զորավարժություններ անցկացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սթոլթենբերգի հայտարարությանը։
Նրա խոսքով, զորավարժությունները պլանավորվել են դեռևս Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից առաջ։
«Սրանք ստանդարտ զորավարժություններ են՝ համոզվելու համար, որ մեր միջուկային զսպիչ միջոցները մնում են անվտանգ, հուսալի և արդյունավետ: <…> Կարծում եմ, որ մեծ սխալ թույլ կտանք, եթե չեղարկենք կանոնավոր, վաղուց ծրագրված զորավարժությունները»,- ասել է նա: