Պուտինը պատրաստ է հանդիպել Բայդենի հետ, եթե Սպիտակ տունը նախաձեռնի․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է քննարկել G20-ի գագաթնաժողովում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու առաջարկը, եթե Սպիտակ տունը նախաձեռնի։ Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե առաջարկ լինի, մենք կդիտարկենք այն»,- ասել է նա։ Արտգործնախարարը հավելել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Վաշինգտոնի հետ շփումներից։

Ավելի վաղ Ջո Բայդենը չէր բացառել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը G20-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Բալիում։




Լրահոս