Արփի Դավոյանը ՔՊ֊ում այլևս չունի նախկին հեղինակությունը․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից եւ Լոռվա համայնքներում կրած խայտառակ պարտությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցությունում Արփի Դավոյանն այլեւս չունի նախկին հեղինակությունը, որ ձեռք էր բերել նաեւ վարչապետի աչքն ու ականջը լինելու շնորհիվ: Նրան հենց վերեւներից է ասվել, որ այլեւս մեծ-մեծ չբրդի, քանի որ անգամ հայրենի մարզում չունի հեղինակություն, չնայած ընտրություններից առաջ վստահեցրել էր, որ Ալավերդիում եւ Տաշիրում ՔՊ-ի համար աննախադեպ ցուցանիշ են ապահովելու: Երկու համայնքում էլ ՔՊ թեկնածուները պարտվել են, հաղթել են միայն Լոռի Բերդում, որը Դավոյանի հետ կապ չունի` Սուրեն Պապիկյանի հայրենի գյուղն է, եւ Գյուլագարակում էլ հաղթել են ուժերից մեկին տեռորով պայքարից դուրս մղելու արդյունքում։

Լոռվա համայնքներում Դավոյանը, ով բազմաթիվ հարցեր է լուծում, ակտիվ մասնակցել է նախընտրական քարոզարշավին, հոգացել իրեն եւ իրեն ուղեկցող ՔՊ-ականներին հանդիսավորությամբ դիմավորելու հարցը՝ փորձելով ցույց տալ, թե ինքը եւ ՔՊ-ն մարզում մեծ հեղինակություն են վայելում։ Մեզ ասացին, որ սրանով էր նաեւ պայմանավորված, որ վերեւների ուղղորդմամբ պատժեցին Դավոյանին եւ նրա փոխարեն Արուսյակ Ջուլհակյանին ընտրեցին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ։

Մանարամսները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս