Օգոստոսին օտարերկրացիները Հայաստանում գնել են 172 անշարժ գույք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տների վաճառքի հարցում ռուսները տեղացիների համեմատ ակտիվ մասնակցություն չեն ունեցել։ Այս տարվա օգոստոսին օտարերկրացիները Հայաստանում գնել են 172 անշարժ գույք, վաճառել` 244-ը։ Հայաստանում անշարժ գույքով հետաքրքրված օտարերկրացիների ցանկում առաջին տեղում ՌԴ քաղաքացիներն են։ Ավելին, պարզվում է, որ ՌԴ քաղաքացիները 2022թ–ի օգոստոսին 2021թ–ի օգոստոսի համեմատ Հայաստանում շատ անշարժ գույք են գնել․ ՌԴ քաղաքացիները 2022–ի օգոստոսին մեր երկրում 98 անշարժ գույք են գնել` 2021թ-ի օգոստոսի 86–ի դիմաց։

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ ՌԴ և ԱՊՀ երկրների քաղաքացիներից բացի, Հայաստանում անշարժ գույք են գնել ԱՄՆ–ի 20 քաղաքացի, եվրոպական պետությունների 33, Իրանի 8 և այլ երկրների 9 քաղաքացիներ։ Բացի այս, տեղեկացնենք, որ օտարերկրացիներն օգոստոս ամսին վաճառել են 96 բնակարան, 62 բնակելի տուն, 72 հողամաս։

Տեղեկացնենք, որ մեր հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ: Բացառություն են կազմում միայն ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս