
Այս պահին Լուսագյուղի բնակիչները անհետ կորած Վահե Թորոսյանի հարազատների հետ փակել են Մարգարայի գլխավոր ճանապարհը՝ պահանջելով վերադարձնել իրենց որդուն:
Վահեն սեպտեմբերի 13-ից հետո մնացել է այն հատվածում, որն այժմ Ադրբեջանի հսկողության ներքո է։ Հարազատները պահանջում են, որ ՊՆ-ն գնա և գտնի բերի իրենց զինվորին:
Հիշեցնենք, որ զինվորի հարազատները հոկտեմբերի 10-ին էլ բողոքի ակցիա անցկացրին Պաշտպանության նախարարության դիմաց: