ՏԵՍԱՆՅՈՒԹ. 44-օրյա պատերազմում զինծառայողների՝ դաշտը լքելու թեման՝ վիճաբանության պատճառ. կնոջ կյանքին վերջ են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2022 թվականի հունիսի 21֊ին, Արմեն Շահբազյանը կնոջ` Գայանե Թովմասյանի, Երևանում բնակվող ավագ որդու` Արման Շահբազյանի, միջնեկ որդու՝ Աղաբեկ Շահբազյանի, կրտսեր որդու՝ Կարեն Շահբազյանի, հարևան` Լուսինե Հովսեփյանի և իր երկու գործընկերների հետ միասին իրենց պատկանող Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի 29-րդ փողոցի 82/2-րդ հասցեում նշել են ծննդյան տարեդարձը: ժամը 23։00-ի սահմաններում Կարեն Շահբազյանը, Արմեն Շահբազյանը և վերջինիս գործընկերներ` Արսեն Բաղդասարյանն ու Արսեն Բարիսաքոյանը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ խոսակցություն են ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44 օրյա ագրեսիվ պատերազմի ժամանակ մարտի դաշտը թողած զինծառայողների վերաբերյալ:

Կարեն Շահբազյանը, հանդիսանալով 44 օրյա պատերազմի մասնակից, վիրավորվել է արված արտահայտություններից և իր մոտ գտնվող դանակի սայրը պահել է Արսենի Բաղդասարյանի պարանոցին: Վիճաբանությանը միջամտել է Արման Շահբազյանը և փորձել է Կարեն Շահբազյանի ձեռքից վերցնել դանակը, որի ժամանակ վնասել է Արման Շահբազյանի ձախ ձեռքը:

Հյուրերին ճանապարհելուց հետո, Արմեն Շահբազյանը որդու՝ Արման Շահբազյանի ձեռքը դանակով վնասելու հարցի շուրջ տան ննջասենյակում վիճաբանության է բռնվել կրտսեր որդու` Կարեն Շահբազյանի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակը՝ ձեռքում պահած, անկանոն շարժումներ է կատարել: Արմեն Շահբազյանը, որդու ձեռքից վերցրել է դանակը, փակել է շեղբը և դանակի բռնակով, այնուհետև նաև բռունցքներով հարվածներ է հասցրել Կարեն Շահբազյանի գլխի և մարմնի տարբեր մասերին:

Վիճաբանության ձայներից քնից արթնացել է Գայանե Արկադիկի Թովմասյանը և քաշելով ամուսնու ձեռքից փորձել է որդուն պաշտպանել, որի ընթացքում որդին հեռացել է տանից, իսկ Արմեն Շահբազյանն ապօրինաբար Գայանե Թովմասյանին կյանքից զրկելու դիտավորությամբ բռունցքներով և ոտքերով, ինչպես նաև արմունկով բազմաթիվ ուժգին հարվածներ է հասցրել նրա կենսական կարևոր օրգաններին՝ և ապօրինաբար դիտավորությամբ նրան զրկել կյանքից։

Քնար Մանուկյան




Լրահոս