ՔՊ–ական Արմեն Հակոբջանյանը 2 ձայնի առավելությամբ ընտրվեց Սիսիանի համայնքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր՝ հոկտեմբերի 12–ին, նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։

Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ. Արմեն Հակոբջանյանը ստացել էր 9, իսկ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանը՝ 7 ձայն։

Համայնքի ղեկավարի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15–ին, ժամը 11։00–ին, իսկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28–ին, ժամը 11։00–ին։




Լրահոս