ArmLur.am-ի հայտնի դարձավ, որ Անրրի Սեդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև՝ նախնական համաձայնության գալով Կարեն Մարությանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:
ArmLur.am-ի հետ զրույցում Անրրի Սեդոյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն հայտնեց, որ Անրրի Սեդոյանն աաատազրկման է դատապարտվել երեք տարի ժամկետով, իսկ Կարեն Մարությանի` 6,5 տարի։
Քնար Մանուկյան