Արդեն հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները փակել են Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհը:
Նրանք դեռ հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՊՆ շենքի մոտ: Հարազատները նշում են, որ Վահե Թորոսյանը վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 14-ին, նա հստակ նկարագրել է, թե որտեղ է գտնվում, բայց ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում իրենց տղային այտեղից հանելու համար, ասում են, որ այդ տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ է:
Նշենք, որ արդեն գրեթե 2 ժամ է, ինչ հարազատները բողոքի գործողություններ են անում: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անհետ կորած հարազատներին հրավիրել է նախարարություն: Այս պահին, սակայն տեղում լարված իրավիճակ ստեղծվեց, քանի որ ճանապարհով անցնող այլ քաղաքացիներ բողոքում են, որ չեն կարողանում անցնել այն:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան