Հայաստանի գլխավոր դատախազությանը 40 մլն դրամ գումար կհատկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գլխավոր դատախազությանը 40 մլն դրամ գումար կհատկացվի: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այդ գումարը տրվելու է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից իրականացվող փորձաքննությունների ծառայությունների համար:

Պարզվում է՝ 2022 թվականի պետական բյուջեով փորձաքննությունների ծառայությունների համար նախատեսված ավելի քան 14,5 մլն դրամ գումարն ամբողջությամբ սպառվել է: Այսինքն այս պահին ընդհանուր հաշվարկով ենթակա է վճարման 20 մլն 610 հազար դրամ գումար: Ավելին առաջիկա 4 ամիսների ընթացքում անհրաժեշտ կլինի նվազագույնը եւս 20 մլն դրամի չափով գումար՝ իրականացվող փորձաքննությունների ծառայությունների դիմաց վճարում կատարելու համար:




Լրահոս