
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Այսօր խորհրդարանում հանդիպեցի Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոնի հետ:
Քննարկեցինք մեր գերիներին, անհետ կորածներին, Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին առնչվող կենսական հարցեր:
Իմ գործընկերներ պարոն Ռիբոնի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ անցկացրինք բավականին կարևոր հանդիպում և արդյունավետ քննարկում»: