
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն Երևանին է փոխանցել «խաղաղության համաձայնագրի» ընդլայնված տարրերը, հայկական կողմը ժամանակ է վերցրել դրանց ծանոթանալու համար։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնում:
Բայրամովի փոխանցմամբ՝ ընդլայնված տարրերը լրացնում նախկինում ներկայացված 5 հիմնական սկզբունքները, որոնք էլ պետք է «խաղաղության պայմանագրի» հիմքում լինեն: Հենց դրանից է նաև կախված լինելու՝ ինչպես ու ինչ ճանապարհով կըթանա Բաքու-Երևան երկխոսությունը:
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցությունների առաջընթացով, մասնավորպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու, հաղորդակցության ուղիները բացելու և հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատելու հարցի մասով»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Բայրամովը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը պլանավորվում է անցկացնել հոկտեմբերին՝ Բրյուսելում։
Սևակ Վարդումյան