Էստոնիայի տրանսպորտի դեպարտամենտը հաղորդել Է այն նավերի համար երկրի նավահանգիստները փակելու մասին, որոնք գրանցված են «Ռուսաստանի նավագնացության ծովային ռեգիստրում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին հայտարարել Է բալթյան հանրապետության տրանսպորտի դեպարտամենտը:
Դեպարտամենը պարզաբանել Է, որ Եվրամիության խորհուրդն այս տարվա հոկտեմբերի 7-ին որոշում Է ընդունել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործունեության կապակցությամբ, որը լրացուցիչ սահմանափակող միջոցներ Է սահմանում Ռուսաստանի նավագնացային ռեգիստի նավերի համար:
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հաղորդել են տրանսպորտի դեպարտամենտում, «Ռուսաստանի նավագնացության ծովային ռեգիստում» գրանցված նավերի համար Էստոնական նավահանգիստները փակելու մասին որոշումն ուժի մեջ Է մտել այս որոշումն ընդունելու օրվանից՝ հոկտեմբերի 7-ից: Եվրամիտությունն անցած շաբաթ հաստատել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որը ներառում Է «Ռուսաստանի նավագնացության ծովային ռեգիստի» հետ բոլոր գործառնությունների արգելք: