Սուրեն Պապիկյանը չի հանդիպել անհետ կորած զինվորի ծնողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները փակել են Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհը: Գրել էինք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անհետ կորած զինծառայողի հարազատներին հրավիրել է նախարարություն: Սակայն, քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Պապիկյանն այդպես էլ չի հանդիպել Վահե Թորոսյանի հարազատներին:

Մեզ հայտնի դարձավ, որ այլ հանդիպել է ՊՆ Բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը, որն, ի դեպ, առարկայական ոչինչ չի ասել: Ընդամենը հայտնել է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ՝ զինծառայողների մարմինները տարհանելու:

Ս.Հ.




Լրահոս