Թմրամիջոցը պատվիրել և ստացել էր սոցցանցի միջոցով. Շիրակի պարեկների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին հերթական անգամ հայտնաբերել են թմրանյութ: Ժամը 23.50-ին Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակում նրանք ձերբակալել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենայի վարորդի ու տեղափոխել ոստիկանության Կումայրիի բաժին: ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, բաժնում 25-ամյա գյումրեցի երիտասարդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որի մեջ կաթուցիչ ու փայլաթիթեղով փաթեթավորված զանգվածներ էին: «Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծխախոտի ևս մեկ տուփ, որի մեջ նույնպես փաթեթ էր ու կաթուցիչ:

Երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցներներն իրենն են, տուփերից մեկում կանեփ է, որը քաղել է անձամբ` վայրաճ թփերից, իսկ մյուսում «շոկո» տեսակի թմրամիջոց է, որը պատվիրել և ստացել է սոցցանցի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երիտասարդը ներկայացվել է քննչական մարմին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:




Լրահոս