Մինչև մենք օգնություն ենք աղերսում, Ադրբեջանը վերացնում է հայկական հետքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական պատվիրակությունները վերջին շրջանում, համաձայնեք, բավական ակտիվ հանդիպումներ են ունենում միջազգային ամենատարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Նրանք թեև, մեծամասամբ, Արևմուտքը ներկայացնող անձինք կամ կազմակերպություններ են, բայց հայկական կողմը, միևնույնն է, սպասում է, թե ռուսական կամ պրոռուսական ուժերը, կենտրոններն ու անհատներն ընդհուպ ի՞նչ են ասելու։ Իսկ մինչև Ռուսաստանը կամ աշխարհի այլ երկրներ, անհատներ, կազմակերպություններ կասեն կամ կանեն, Ադրբեջանը թե՛ ասում, թե՛ անում է։

Այս օրերին Աստանայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նորից հույս է հայտնել, թե պաշտոնական Մոսկվան կօժանդակի ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցում։ Նույն այդ րոպեներին, սակայն, ադրբեջանական զորքը կամ գուցե քաղաքացիական անձինք Հադրութում հերթական հայկական կոթողն են վերացնում՝ այդպիսով փորձելով վերացնել հայկականությունն ու հայկական հետքը։ Բորենիների այդ ձեռագիրը իհարկե նոր չի, պարզապես նրանք, ի տարբերություն մեզ, գործում ու իրենց հնարած պատմությունը փորձում են մոտեցնել ցանկալի իրականությանը։

Սևակ Վարդումյան




Լրահոս