Դերասանուհի Դիանա Տոռեսի հետ ArmLur.am-ը զրուցել է երկար դադարից հետո կրկին նկարահանվելու, «Կույր աշխարհ» հեռուստանախագծի եւ զբաղվածության մասին:
Դերասանուհու խոսքով՝ վերջին շրջանում ամենաքննարկված հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացել է երգիչ, դերասան Կարեն Ասլանյանի կողմից:
«Ինձ զանգեց իմ լավ ընկեր Կարեն Ասլանյանը եւ առաջարկեց մասանկցել բոլորի կողմից սիրված Դիանա Գրիգորյանի «Կույր աշխարհ» նախագծի քասթինգին, իհարկե սիրով համաձայնեցի մասնակցել, քանի որ այն կերպարը, որը պետք է խաղայի ինձ շատ հոգեհարազատ էր, եւ այդպես անցա քասթինգը: Անկեղծ կլինեն իրականում մեծ պատիվ է ինձ համար նկարահանվել այդքան տաղանդավոր դերասանների հետ: Նկարահանումներն անցնում են շատ ուրախ, դրական եւ հաճելի մթնոլորտում»,-մեզ հետ զրույցում նշեց Դիանան:
Դիանայի փոխանցմամբ դժվար է եղել նրան տեւական դադարից հետո կրկին վերադառնալ նրահանման հրապարակ, բայց նա կարող է հաղթահարել այդ փորձությունը. «Միակ դժվարությունը իմ համար երկար դադարից հետո նորից նկարահանվելն է, բայց փորձում եմ հաղթահարել, քանի որ այս ոլորտում ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում: Ստեղծագործական թիմը շատ պրոֆեսիոնալ է, եւ այդ թիմում աշխատել ինձ համար միայն պատիվ է: Իսկ ինչ վերաբերվում է կերպարիս, ապա կբնութագրեմ այսպես՝ բարի, անկեղծ մի քիչ միամիտ աղջիկ: Հետաքրքիրն այն է, որ ինձ ճանաչողներն ասում են, որ ես ինձ եմ խաղում»:
Անդրադառնալով առաջիկա ստեղծագործական նորություններին Դիանա Տոռեսն ընդգծում է, որ այս շրջանում համագործակցում է միայն «Կույր Աշխարհ» հեռուստանախագծի հետ, իսկ հետագա պլանների մասին դեռևս խոսել չի կարող:
«Առաջարկներ այլ հեռուստանախագծերից ևս ստացել էի և ստանում եմ, բայց այժմ աշխատում եմ միայն «Կույր Աշխարհ» հեռուստանովելում»,-հավելեց դերասանուհին։
Լիդա Եղիազարյան