Նոր զարգացումներ Բրյուսովի համալսարանի շուրջ. վաղը կհանդիպեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վաղը՝ սեպտեմբերի 14-ին Գիտխորհրդի նիստ են պատրաստվում անցկացնել Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որին հրավիրել են մասնակցելու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին եւ ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին:

Հիշեցնենք, որ երեկվանից  Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները դժգոհում են՝ առանց իրենց ու դասախոսների կարծիքը հայտնելու կառավարությունը որոշել է միավորել ՀՀ պետական 3 բուհ՝ Երևանի Մանկավարժական համալսարանը, Բյրուսովի անվան լեզվաբանականն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի հետ:

Ի դեպ,  լիազոր մարմնի ղեկավար Վահրամ Դումաննյանն այսօր հաստատել է՝ կառավարությունը 3 բուհերը միավորելու ծրագիր ունի. իսկ թե ինչու են մինչ օրս նախագիծը խնամքով թաքցրել հայտնի չէ:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս