![](https://armlur.am/wp-content/uploads/2022/10/l-0x0wh-786x458z-1-1-1.jpeg)
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 12-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 46-ամյա Դավիթ Ս.-ն, որը 2019 թ. հունվարի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-329-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: