ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոներկրողները կազատվեն ֆինանասական որոշ ծախսերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավտոմեքենա ներկրողները կազատվեն որոշ ֆինանսական ծախսերից եւ առանց հաշվառման համարանիշերի մեքենա վարելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկվելու ռիսկից։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ կհատկացվի «Ժամանակավոր» համարանիշեր, նաեւ՝ կվերահսկվեն ՀՀ ոստիկանության կողմից։ Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ սահմանին մաքսային մարմիները կկարողանան ներմուծվող և պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցներին «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր հատկացնել:

Տեղեկացնենք, որ ներկայումս Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսազերծումը չի իրականացվում սահմանին՝ ներմուծման ժամանակ, այլ դա կատարվում է ՀՀ սահմանից հեռու՝ Սիսիան, Գյումրի քաղաքներում: Իսկ կազմակերպությունների կողմից մեքենաների ներմուծման դեպքում՝ Երևանում, ինչից հետո նոր միայն մեքենան մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմնի կողմից ստանում է «Ժամանակավոր» համարանիշ։

Բայց պարզվում է՝ ներկրողները ավտոմեքնաները սահմանից մինչև մաքսային ձևակերպման վայրեր հասցնելու համար ստիպված են լինում օգտվել ավտոտարհանիչների ծառայությունից եւ վճարել բավականին մեծ, հաճախ կամայական և ոչ ողջամիտ գումար, նույնիսկ այն դեպքում, երբ ավտոմեքենան սարքին վիճակում է և հնարավորություն ունի վարելու միջոցով հասնել մաքսային ձևակերպման վայր։ Բացի այս, ներմուծված մեծ եզրաչափերով ավտոմեքենաերի ավտոտարհանիչով տեղափոխման դեպքում դրանց բարձրությունը թույլ չի տալիս անցնել ՀՀ ճանապարհներին առկա կամուրջների տակով։

Ս.Հ.




Լրահոս