Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն այն համոզմանն է, որ բուհերի միավորման հիմքում բացառապես քաղաքական ենթատեքստ է ընկած: Նա անթույլատրելի է համարում, որ առանց իրենց՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ուսանողների հետ քննարկումների կամ զրույցների կառավարությունը քնել-արթնացել է ու որոշել՝ Բրյուսովի համալսարանը Մանկավարժական համալսարանի ու Ֆիզիկակական կուլտուրայի ինստիտուտի հետ միավորել:
«Բուհական համակարգն ավերում են, հետո նո՞ր ասեն՝ ինչու այսպես եղավ»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշում է նա:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան