ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

44-օրյա պատերազմի մասնակից, Ցորի 1-ին մարտկոցի հրետանավոր Լեւոն Գրիգորյանի հիշատակին նվիրված հուշաղբյուր բացվեց: Լեւոնի հոր ձեռքով կառուցված հուշաղբյուրը կրելու է Լեւոնի անունը, բայց նվիրված է լինելու նաեւ Ցորի  Դ-20  հրետանային դիվիզիոնի ընկած բոլոր  հերոսներին:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ վկայականը կորցնելուց հետո տրամադրվո՞ւմ է արդյոք դրա կրկնօրինակը։

Հայկուհի Վարդանյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. 2019 թվականի հուլիսի 1-ից հետո վկայականի կրկնօրինակ չի տրամադրվում, այլ վկայականը փոխարինվում է նոր գրանցման վկայականով՝ պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով։ Ընդ որում՝ մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, որի համար վճար չի գանձվում։

ՀՀ կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձը անշարժ գույքի համասեփականատեր կարող է դառնալ միայն տվյալ գույքի վերաբերյալ կնքված գործարքի արդյունում (բաժնեմասի նվիրատվություն կամ առուվաճառք), որից ծագող իրավունքներն էլ ենթակա են պետական գրանցման։

 

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որո՞նք են համարվում էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր:

Նարեկ Խաչատրյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր են համարվում էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ եւ համապատասխան գծային ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման համար տրամադրված հողերը, որոնք, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են`

1) էներգետիկայի,

2) կապի,

3) տրանսպորտի,

4) կոմունալ ենթակառուցվածքների:

Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի օգտագործման հատուկ պայմանները որոշվում են օրենքով սահմանված կարգով: Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման ու սպասարկման համար տրամադրվող կամ ձեռք բերվող հողամասերի չափերը որոշվում են հաստատված նորմերով կամ նախագծային, տեխնիկական փաստաթղթերով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնակչության անվտանգության ապահովման, օբյեկտների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով քաղաքաշինական եւ հողաշինարարական փաստաթղթերով սահմանվում են գոտիներ, հողամասերի սահմանափակումների հատուկ իրավական ռեժիմ, այդ թվում` սերվիտուտներ: Այդ գոտիների սահմաններում սեփականատերերի հողամասերը չեն վերցվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գոտու համար սահմանված ռեժիմով այդ հողամասերը լիովին հանվում են տնտեսական շրջանառությունից, ինչպես նաեւ օրենքներով սահմանված դեպքերում: Այդ գոտիներում հողամասերի վրա արգելվում է հատուկ իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործունեություն:




Լրահոս