ԵՄ-ն երկարաձգում է պատժամիջոցները քիմիական զենքի կիրառման համար պատասխանատու անձանց նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը երկարաձգել է քիմիական զենքի տարածման և օգտագործման համար պատասխանատու անձանց և կազմակերպությունների դեմ պատժամիջոցները: Այս մասին ասված է հոկտեմբերի 13-ին ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«Խորհուրդը ևս մեկ տարով երկարաձգել է սահմանափակող միջոցները քիմիական զենքի տարածման և կիրառման համար պատասխանատու անձանց նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում։

Սահմանափակումները կգործեն մինչև 2023 թվականի հոկտեմբերի 16-ը։
«Ներկայում սահմանափակող միջոցներ են գործում 15 ֆիզիկական և երկու իրավաբանական անձանց նկատմամբ», – նշել է ԵՄ խորհուրդը։

Նրանց թվում կան չորս անձինք, որոնք ներգրավված են համարվում 2018 թվականին Սերգեյ և Յուլիա Սկրիպալների դեմ թունավոր նյութի օգտագործման մեջ։ Եվս վեց մեղադրյալ ԵՄ-ում համարում են, որ կապ են ունեցել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցած միջադեպի հետ :

Պատժամիջոցների ռեժիմն առաջին անգամ ներդրվել է 2018 թվականին քիմիական զենքի մշակման և կիրառման համար անմիջականորեն պատասխանատու ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ֆինանսական, նյութատեխնիկական աջակցություն տրամադրող անձանց նկատմամբ։




Լրահոս