Ներսում մի բան է ասում, դրսում՝ այլ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարեց, թե «պայմանավորվածություն կա՝ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու եւ սահմանազատում անելու շուրջ», եւ որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա սեպտեմբերի 27-ին` Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպման ընթացքում։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ միտքն է արտահայտել․ վերջին օրերին նեղ շրջանակներում խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ ասել է, որ այս տարի այն չի ստորագրվի, եւ ընդհանրապես հայտնի էլ չէ, թե երբ կստորագրվի։

Մնում է հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանն այսպիսով արդյոք հերթական անգամ փափուկ բա՞րձ է դնում ոմանց գլխի տակ, որ հանկարծակիի բերի մի գիշերվա մեջ ստորագրություն դնելով, ինչպես արեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, թե՞ իսկապես պայմանագրի ճակատագիրը դեռ աղոտ է։ Իշխող խմբակցությունում վստահ են, որ խաղաղության պայմանագիրն առաջիկա ամիսներին, անգամ` տարիներին չի ստորագրվի: Համենայնդեպս, մասնավոր զրույցներում ասում են, որ դա խաղուպար չէ, որ մի քանի ամսում մշակեն ու հասցնեն ստորագրելու մակարդակին։

Մանարամսները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս