Սուրեն Պապիկյանը սենսացիոն հայտարարություն է արել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել եռամսյա հավաքներից հրաժարվելու մասին` հայտարարելով 25-օրյա հավաքների ռեժիմին անցնելու մասին: Նա ասել է. «7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն:

Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք: Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլեւս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար»։ Մինչ մարդիկ փորձում էին հասկանալ, թե սա ինչ է նշանակում, զինվորական ծառայությունից գլուխ հանող մարդիկ բացատրեցին, որ սա նշանակում է երբեւէ չծառայած, երբեւէ ձեռքում զենք չբռնած, մինչեւ 50+ տարեկան բոլոր տղամարդկանց, այդ թվում՝ նրանց, ովքեր ծառայել են10-15-20 տարի առաջ, տանել հավաքների եւ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ սահման պահելու:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս