Մալաթիայի մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հարություն Երվանդի Վարդումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008 թվականի հոկտեմբերի 31-ից մինչ օրս զբաղեցնելով «Երևանի Մալաթիա- Սեբաստիա մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ֊ի տնօրենի պաշտոնը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, ունենալով մեկ միասնական դիտավորություն հափշտակելու Երևանի քաղաքապետարանի կողմից իրավաբանորեն ազատ կամքով հանձնված առանձնապես խոշոր չափեր’25.187.484 (քսանհինգ հարյուր ութսունյոթ հազար չորս հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ գումարը, օրինական հիմքերով իր կողմից ղեկավարվող ՀՈԱԿ-ում գրանցված, սակայն փաստացի աշխատանքի չհաճախող Վարդան Աբրահամյանի օժանդակությամբ, հօգուտ վերջինիս հափշտակել է 4.035.314 ՀՀ դրամ, Մշոտ Աճեմյանի օժանդակությամբ, հօգուտ վերջինիս հափշտակել է 3.403.499 ՀՀ դրամ, ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Ալեքսան Հովհաննիսյանի հոր՝ Մարզպետ Հովհաննիսյանի օժանդակությամբ, հօգուտ վերջինիս հափշտակել է 63.400 ՀՀ դրամ, մայրիկի՝ Սաթիկ Վահագի Ֆերոյանի օժանդակությամբ, հօգուտ վերջինիս հափշտակել է 4.118.360 ՀՀ դրամ, կնոջ՝ Անի Թելմանի Զոհրաբյանի օժանդակությամբ, հօգուտ վերջինիս հափշտակել է 4.307.253 ՀՀ դրամ և վերջինիս հոր՝ Թելման Անդրանիկի Զոհրաբյանի օժանդակությամբ, հօգուտ վերջինիս հափշտակել է 1.079.707 ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածում իր կնոջ՝ Բելա Վարդումյանի օժանդակությամբ, հօգուտ վերջինիս հափշտակել է 1.448.722 ՀՀ դրամ, Հարություն Նալբանդյանի օժանդակությամբ հափշտակել է 448.104 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև հափշտակել է Մշոտ Պետրոսյանի անվամբ ելքագրված 5.845.339 ՀՀ դրամ գումարը՝ այն դարձնելով իրենը:

Միաժամանակ, հափշտակել է «Երևանի Մալաթիա֊Սեբաստիա մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ում գրանցված և փաստացի աշխատողներ հանդիսացող Գարիկ Բաղդասարյանի և Ալեքսանդր Ղամբարյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրանց անվամբ փոխանցված՝ համապատասխանաբար 170.884 ՀՀ դրամը և 266.902 ՀՀ դրամը գումար աշխատավարձները, որոնք նույնպես այն դարձրել է իրենը:

Ք.Մ




Լրահոս