Երկրի համար շատ անհանգիստ եմ: Այս վերջին տարիներին այնքան եմ հետեւում լրատվականներին, որքան իմ ամբողջ կյանքում չեմ հետեւել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Լիաննա Ալավերդյանը, անդրադառնալով՝ Հայաստանում սահմանային լարված իրավիճակին:
«Մտքով անընդհատ մեր երկրի հետ եմ, փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում: Ավելի շատ երկրի հետ եմ, քան ինձ հետ: Ինչ վերաբերվում է ստեղծագործական նորություններին, ասեմ, որ համերգներ ունեմ արդեն պլանավորած, մենահամերգներ, բայց կամուկացի մեջ եմ եւ չգիտեմ կկայանա, թե չէ: Միայն ուզում եմ՝ մեր երկրում խաղաղություն լինի, հավատ ունեմ, որ լավ է լինելու: Անկեղծ կլինեմ ես հնարավորություն ունեի երկրից գնալու, ինչպես իմ շատ կոլեգաներ եւ անհոգ ապրել, բայց ես չեմ կարող: Ես շատ հավատարիմ եմ իմ քաղաքին, իմ Երեւանին եւ ուղղակի թողնել հեռանալ չեմ կարող: Պատահական չէ, որ երգել եմ իմ «Երեւան» երգը»,-մեզ հետ զրույցում ընդգծեց երգչուհին:
Լիդա Եղիազարյան