Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում է, մասնակցում է ԱՊՀ հերթական գագաթնաժողովին։ ArmLur.am-ը պարզեց, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ այժմ գտնվում Աստանայում: Նախ՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ Աստանա մեկնել է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պարզվում է՝ Ղազախստան մեկնածների ցանկում տեղ են գտել նաեւ արարողակարգի պատասխանատու Սուրեն Վարոսյանը, Արտաքին կապերի վարչության պետ Կարեն Գասպարյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, փոխվարչապետի խորհրդական Ռուզաննա Վարդանյանը եւ այլք:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեպի Ղազախստան գործուղման հետ կապված ծախսերն իրականացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
Սյունէ Համբարձումյան