ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության շենքը շրջափակված է. ինչ աշխատանքներ են կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունը ինչ որ բանի է պատրաստվում. շենքի գլխավոր մուտքից անհնար է ներս մտնել. գործադիրի շրջափակված է պաստառներով: ArmLur.am-ը պարեց, որ Կառավարության հարակից տարածքը վերանորոգվում է:

Շուտով կլրանա մեկ ամիսը, ինչ կառավարության շենքի առջեւի սալիկները փոխվում են: Այո, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի համար դժվարին ու ծանր այս օրերին որոշել է շենքի դիմացը սալիկապատել: Թեեւ, պետք է նկատենք, որ մինչ այս էլ սալիկները բավականին լավ վիճակում էին եւ ամենեւին կարիք չկար այն փոխելու: Առաջին հայացքից անարդյունավետ ծախս է իրականացվում, մինդեռ մայրաքաղաքի շատ հատվածներ իսկապես նորոգման կարիք ունեն:

Իսկ իրականում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է իր նստավայրը փակել, որպեսզի բողոքի ակցիաներ տեղի չունենան: Իսկ դրանք միշտ կան ու դեռ սպասվում են, քանի որ առաջիկայում, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, սպասվում են ցավոտ որոշումների ընդունումներ:
Մի խոսքով, գործադիրը լավ պաշտպանված է, սահմանները՝ ոչինչ, կսպասեն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս