Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ Արցախում կարևորում են ՀՀ իշխանությունների՝ երկրում և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված ձգտումները՝ շեշտադրելով սակայն, որ դրանք չպետք է հակասեն հայ ժողովրդի անբաժան մասի՝ արցախահայության շահերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ջանքերով հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն առնչվող որոշ հարցեր:




Լրահոս