Իրանն արեւմտյան երկրներից առաջարկություններ Է ստանում գազի եւ նավթի մատակարարումների շուրջ, լկտիություն Է համարում այն պետությունների խնդրանքը, որոնք պատժամիջոցներ են սահմանել Թեհրանի նկատմամբ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Ասադզադեն: «Իհարկե, Իրանն առաջարկություններ Է ստանում այդ հաշվով, սակայն մենք հաշվի ենք առնում նաեւ ռազմավարական նկատառումները:
Նրանց (Արեւմուտքին) հարկավոր Է գազի, եւ նրանք այդ խնդրանքով դիմում են տարբեր տեղեր իրենց գազով ապահովելու համար: Մենք նրանց ընկերությունների հետ բանակցությունների դռները չենք փակում, բայց նրանք դրա հետ մեկտեղ պետք Է որոշեն՝ իրենք միտված են արդյոք շարունակելու պատժամիջոցների սահմանումն Իրանի դեմ, թե՝ ոչ: Չի կարելի հենց այնպես պատժամիջոցներ սահմանել որեւԷ մի երկրի դեմ, իսկ հետո, կարիքի ժամանակ, դիմել նրան եւ խնդրել, որպեսզի նա բոլորին ապահովի գազով»,-ասել Է Ասադզադեն: