![](https://armlur.am/wp-content/uploads/2022/10/311454766_476899051146131_7581279816945973852_n.jpg)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է Սյունիք և մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի ուղեկցությամբ այցելել Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայր։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:
ՄԻՊ-ը հանդիպել է գյուղի բնակիչների հետ, զրուցել նրանց հետ սեպտեմբերի 13-ից հետո այստեղ ստեղծված իրավիճակի մասին, հետաքրքրվել մարդու իրավունքներին առնչվող հարցերով։
Գյուղացիները Քրիստիննե Գրիգորյանին են ներկայացրել իրենց մտահոգություններն ու առկա կացության հետևանքով ի հայտ եկած խնդիրները, որոնք առնչվել են անվտանգային, կոմունիկացիոն ու այլ հարցերի, շեշտել, որ չեն կարողանում այցելել գյուղի գերեզմանատուն ու մոտենալ իրենց հողատարածքներին, հետևաբար և՝ գյուղատնտեսությամբ զբաղվել։