Մի քանի օր շարունակ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել Արցախի պատվիրակության ներկայացուցիչներին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախորդ շաբաթից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած բողոքի ցույցերից հետո (որի ժամանակ արցախահայությունը տեղական կառավարությունից պահանջում էր ներկայացնել, թե ինչ է լինելու Արցախի ճակատագիրը, եթե հանկարծ Հայաստանի ղեկավարությունը որոշի «խաղաղության պայմանագիր» ստորագրել) Արցախի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը Երեւան է եկել՝ պարզաբանումներ ստանալու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արցախյան պատվիրակությունն այստեղ գրկաբաց ընդունելության չի արժանացել: Մի քանի օր շարունակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել պատվիրակության ներկայացուցիչներին, չի պատասխանել անգամ հեռախոսազանգերին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւս օրերով չի պատասխանել իր արցախցի պաշտոնակցի հեռախոսազանգերին։ Միայն նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ընդունեց Փաշինյանը: Ակնհայտ է, որ Փաշինյանն արցախցի պաշտոնյաներից կաշկանդվում է. հավանաբար նրանցից թաքցնելու բան ունի: Արցախի պաշտոնյաներին վերջապես՝ մի քանի օր անց՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, այնուհետեւ՝ Ռուսաստան կատարած այցից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է ընդունել, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նկատենք, որ Արցախի մեր հայրենակիցներն այստեղ՝ Երեւանում, քանի օր շարունակ սպասել են, որ իրենց Հայաստանի գործընկերներից որեւէ մեկը բարեհաճի ընդունել, սակայն չէր ստացվում: Սա թերեւս հենց վերաբերմունք է Արցախի ու արցախահայության նկատմամբ»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս