ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ստեփանակերտում

 

Ստեփանակերտի հուշահամալիրում բացվել է ջութակահար Բորիս Բաբայանի բրոնզաձույլ արձանը։ Անվանի ջութակահարի արձանի տեղադրման վայրը պատահական չի ընտրվել. արցախցիները Բորիս Բաբայանին իր ջութակի հետ սովոր էին տեսնել հենց Ստեփանակերտի հուշահամալիրում:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Քանի՞ ազգանվան ընտրության իրավունք ունեն ամուսնացած անձինք:

Լաուրա Նազարյան (24 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը։ Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի: Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում։

Քաղաքացիական կացության

ակտերի գրանցման գործակալություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը։

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որոնք են հողամասերի հիփոթեքի առանձնահատկությունները:

Կարեն Մինասյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականության հողամասերը կարող են հանդիսանալ հիփոթեքի առարկա: Հողամասի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքը տարածվում է նաեւ այդ հողամասում գտնվող կամ կառուցվող՝ գրավատուի շենքերի եւ շինությունների վրա: Հողամասի նկատմամբ ընդհանուր սեփականության դեպքում հիփոթեք կարող է սահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամասի նկատմամբ, որը բնեղենով առանձնացված է ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից՝ որպես առանձին գույք, եւ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցման համար սեփականության իրավունքով պատկանող հողամասերի:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետությանը եւ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը չեն կարող հիփոթեքի առարկա լինել: Հողամասերի հիփոթեքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:




Լրահոս