Ինչպես հայտնի է, 2021 թվականի նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Ավելի ոշ Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կողմից՝ նոյեմբերի 16-ին։
Եվ ահա մեկ տարի անց վերոնշյալ դեպքերից հետո հրաձիգը մեղադրյալի աթոռին է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին հրաձգային ջոկի ավագ հրաձիգ, պայմանագրային զինծառայող, սերժանտ, ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի մարտական կարգադրության պահանջները կատարելու նպատակով՝ ՀՀ ՊՆ N զորամասի ՊԺԿ, գնդապետ Վ. Վարդանյանի կողմից արձակված հրամանի և դրան կից հավելվածի՝ պարտավոր լինելով մեկնել համապատասխան մարտական գործողությունների կիրառման շրջան, 2021 թ-ի նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի անձնակազմի և գումարտակի հրամանատարի ներկայությամբ հրաժարվել է մեկնել մարտական գործողությունների շրջան՝ այդպիսով հրաժարվելով զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ:
Քնար Մանուկյան