Արարատ Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։

«Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Բարտինի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- գրել է Միրզոյանը։




Լրահոս