ՉԵՆ ԴԻՄԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօրվա ակտիվ գործունեություն իրականացնող եւ բողոքի ալիքի մեջ ներգրավված կառույցներից ոչ մեկը հայտ չի ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդում լինելու համար»,-հայտարարել է խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը` հավելելով, որ կան հասարակական կազմակերպություններ, որոնք դիմում են խորհրդին, կան  նաեւ այնպիսիք, որոնք խուսափում են: «Խորհրդի ստեղծումն ամենեւին չպետք է ընկալել որպես պատնեշ բանակի եւ հասարակության միջեւ: Խորհուրդը հասարակական ներկայացուցչական մարմին է, բայց հասարակական կազմակերպություն չէ»:  Խորհուրդն առաջարկում է կազմակերպել մինչեւ 35 տարեկան հոգեբանների երկամյա զորակոչ եւ բանակում ներդնել սոցիալական աշխատողների ինստիտուտը:




Լրահոս