Որ դեղերի գովազդն է այսուհետ արգելվելու. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում:  Ըստ այդմ, նոր կատարվող փոփոխությամբ, դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային, տպագիր եւ արտաքին գովազդային վահանակների միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը»:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականի հետազոտությունների արդյունքում Հայաստանում առաջատար դիրքը շարունակում է պահպանել հեռուստագովազդը, որը կազմում է բնակչության 27,8 %, հետևում թողնելով համացանցը` 1,9 % և արտաքին գովազդը (փողոցներում)՝ 1,4 % (ստորև ներկայացված է գծապատկերը, աղբյուր՝ «Բրեվիս» հետազոտական և մարքեթինգային ընկերություն)։

Հավելենք, որ նախագիծն արդեն Ազգային ժողովում է եւ պետք է քննարկվի պատգամավորների կողմից:

Ն.Հ.




Լրահոս