Էրդողանը երախտագիտություն է հայտնել իրենց ցավակցած բարեկամ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ ցավակցություն հայտնած երկրներին։

«Թուրք ժողովրդի անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այն բոլոր բարեկամ պետություններին ու նրանց ժողովուրդներին, որոնք կիսել են նրանք Բարթընում մեր ապրած ցավը՝ իրենց ցավակցություններով և շուտափույթ ապաքինման ուղերձներով»,-  գրել է Էրդողանը ու հրապարակել  ցավակցական ուղերձ հղած երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը։




Լրահոս