Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը հայ սամբիստներին հաջողվել է նվաճել երեք բրոնզե մեդալ:
Մնացականյան Արփինե – 50 կգ /բրոնզ/
Նիկոյան Մեսրոպ – 64 կգ /բրոնզ/
Հարությունյան Գոռ – 88 կգ/բրոնզ/
Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից՝ նշելով, որ եզրափակիչ գոտեմարտերը կսկսվեն ժամը 16-ին, որոնց կարելի է հետևել նաև առցանց՝ այս հղմամբ:
Այսպիսով, հայ սամբիստները Աշխարհի 2022թ. Երիտասարդական առաջնության ընթացքում նվաճել են 20 մեդալ / 1 ոսկի, 2 արծաթ, 17 բրոնզ/: