Վաղը Երևանի ավագանին հերթական նիստն է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 15 հարց: Որոշումներից մեկով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխվելու է եւ «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությանն է միանալու ու վերակազմակերպվի:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Քանաքեռ Զեյթուն» ԲԿ ՓԲԸ-ն 2022 թվականի դեկտեմբեր ամսից անցնում է Երևան համայնքի ենթակայության: Բուժհաստատությունը 2012 թվականից հանձնված է եղել հավատարմագրային կառավարման՝ ներդրումներ իրականացնելու, շենքային պայմանները բարելավելու, տեխնիկապես հագեցնելու պայմանով: Հավատարմագրային կառավարման ընթացքում բուժհաստատությունում կատարվել է ավելին քան 1.6 մլրդ դրամի ներդրումներ վերոնշյալ ուղղություններով:
Միաժամանակ՝ նախատեսվում է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ ՓԲԸ-ում ներդրնել բժշկական օգնության և սպասրկման ծառայությունների նոր տեսակներ և վերջինս անվանափոխել՝ դարձնելով «Երևանի ենթակայության «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերություն»:
Ն.Հ.