Որքան աշխատավարձ կստանան քաղաքապետարանում. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը Երևանի ավագանին հերթական նիստն է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 15 հարց: Որոշումներից մեկով կհաստատվի Երևան քաղաքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Երևան քաղաքի 2023-2025թթ. եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար՝ 106,334,807.6, 111,598,646.5 և 153,448,912.7 հազ. դրամ: Միջնաժամկետ կտրվածով սեփական եկամուտների կազմում հիմնանական աճը նախատեսվում է հարկ անշարժ գույքի մասով եկամտատեսակից:

2023-2025թթ. ՄԺԺԾ-ով սեփական եկամուտների կազմում էապես աճող եկամտատեսակներն են՝

• Գույքահարկ անշարժ գույքի մասով համապատասխանաբար՝ 10,483,933.6,
14,126,848.1 և 20,408,740.3 հազ. դրամ

• Գույքահարկ փոխադրամիջոցների մասով՝ 13,347,128.5, 14,281,427.4 և
15,281,127.4 հազ. դրամ

• Գույքի վարձակալությունից եկամուտներ՝ 1,776,291.0, 2,116,406.6 և 2,539,179.2
հազ. դրամ

• Վարչական գանձումներ՝ 6,831,956.2, 7,493,765.4 և 8,254,845.9 հազ. դրամ

• Աղբահանության վճարներ՝ 4,412,060.9, 5,073,870.1 և 5,834,950.6 հազ. դրամ

Ընդհանուր ծախսերը ըստ բյուջետային տնտեսագիտական դասակարգման
բնույթների կարելի է նկարագրել հետևյալ խմբերով.

• Աշխատանքի վարձատրություն՝ 10 մլրդ  833 մլն 164 հազար դրամ, 11 մլրդ 289 մլն 631 հազար դրամ, 11 մլրդ 717 մլն 113 հազ. դրամ

• Ծառայությունների և ապրանքների ձեռք բերում՝ 11 մլրդ 196 մլն  058 հազար դրամ, 11,802,261.9, 10,783,422.3 հազ. դրամ

• Տոկոսավճարներ՝ 43,909.8, 57,741.9, 57,741.9 հազ. դրամ

• Սուբսիդիաներ՝ 45,473,187.0, 46,214,104.9, 47,151,462.1 հազ. դրամ

• Դրամաշնորհներ՝ 635,891.4, 715,886.9, 1,012,240.7 հազ. դրամ

• Նպաստներ՝ 869,345.9, 871,345.9, 874,995.9 հազ. դրամ

• Այլ ծախսեր՝ 26,857,777.0, 27,502,379.9, 61,238,446.3 հազ. դրամ

• Հիմնական միջոցներ՝ 18,188,868.0, 19,905,293.4, 29,373,490.3 հազ. դրամ

• Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր՝ (6,550,000.0), (6,460,000.0), (6,660,000.0) հազ. դրամ

Ն.Հ.




Լրահոս