
Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին Հայաստանի կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միլրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մի քանի ամիս է՝ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կառավարության որոշումը Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- գրել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում