
ArmLur.am-ի հետ զրույցում Բրյուսովի համալասարանը միավորելու դեմ ակցիայի համակարգող Էդգար Զատիկյանը հայտնեց, որ այս պահին լարված իրավիճակ է, ուսանողները և դասախոսական ողջ անձնակազմը ոտքի են ելել, ստորագրահավաքին մասնակցել է ԲՈւՀ-ի գրեթե իննսուն տոկոսը: Այս պահին կա մոտ 3500 ստորագրություն:
Մեր զրուցակցի խոսքով` պատրաստվում են երթով շարժվել դեպի Կառավարություն և նամակ փոխանցել, քանի որ ԿԳՄՍ նախարարին դիմելն ապարդյուն է:
Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի հարյուրավոր ուսանողներ նախորդ շաբաթվանից դասադուլ և ստորագրահավաք են անցկացնում համալսարանի տարածքում։
Լիդա Եղիազարյան