Ղրիմի կամուրջն արդեն բաց է, իսկ Երևանում ասֆալտ փռելը մեկ ամիս է տևում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Ղրիմի կամրջով արդեն կարող են նաև ավտոբուսները երթևեկել: Ավելի վաղ, հիշեցնենք, լիազոր մարմինը հայտնել էր, որ կամուրջը բաց է միայն մարդատար մեքենաների համար:
Ղրիմի կամուրջը հոկտեմբերի 8-ին էր պայթեցվել: Բեռնատար մեքենայի պայթյունից այրվել էին նաև այդ պահին կամրջով անցնող բեռնատար գնացքի՝ վառելիքով լցված ցիստեռները: Պայթյունի հետևանքով կամրջի երթեկելի որոշ հատված վնասվել, ասֆալտը պոկվել ու ծովն էր լցվել:

Այսօր փաստորեն՝ պայթյունից 9 օր անց, կամրջով երթևեկը վերականգնվել է:
Դրան զուգահեռ նշենք, որ մոտ տասն օր է, ինչ Երևանի «Բարեկամության» էստակադան փակ է երթևեկության համար: Այստեղ իբրև թե վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Բացի անդադար խցանումները, որ առաջացել են երևթեկության համար փակ կամրջի պատճառով, որևէ դրական տեղաշարժ նկատելի չէ, ու հույս էլ չկա, թե առաջիկայում կամուրջը կարող է բացվել:

Թեև Երևանի քաղաքապետարանն ասել է, որ մոտավորապես մեկ ամսից աշխատանքերն ավարտված կլինեն, բայց եթե այս տեմպերով շարունակվի, ապա Երևանում երթևեկող վարորդները մեկ ամսից էլ ավելի ազդանշաններ ու սուլոցներ կարձակեն:
Եթե անգամ ընդունենք, որ մեկ ամսից «Բարեկամության» էստակադան լիովին վերանորոգված կվերաբացվի, ապա փաստենք՝ Ռուսաստանը 10-ն օրում ամբողջովին վթարված կամուրջ է վերականգնում, Հայաստանը՝ մեկ ամսում կամրջի վրա նոր ասֆալտ փռում սոսկ:

Սևակ Վարդումյան




Լրահոս