ՖՈՏՈ. Օրերով չենք լողացել, չենք սանրվել, շոկային էր. ժաննա Վելիցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Ժաննա Վելիցյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հայտնվել դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Գոշ Հակոբյանը համատեղ «Ճիշտ այդպես» նախագծում, ինչպես են անցել նկարահանումները և ինչ փորձությունների միջով է անցել:
Ժաննայի խոսքով նախագծում նկարահանվելու առաջարկը ստացել է Իննայից: Նա հիմնական գաղափարը և որոշակի մանրամասներ ներկայացնելուց հետո, միանգամից տվել է հաղորդմանը մասնակից դառնալու իր դրական պատասխանը:

«Անկեղծ կլինեմ, դժվարություններն այնքան շատ էին, չգիտեմ անգամ որից սկսել: Օրերով չենք լողացել, չենք սանրվել անգամ: Դերասանուհու համար, ով ամեն օր գեղեցիկ հագնված ու խնամված գնում է թատրոն փորձի, այս ամենը մեղմ ասած շոկային էր: Որպես ֆիզիկական դժվարություն կառանձնացնեմ սար բարձրանալը՝ վազքով, և ցեխաջրով լի փոսի մեջ հայտնվելը: Պահ էր գալիս ամեն ինչ այնքան իրական էր դառնում, այնքան շոշափելի, պարզապես մոռանում էինք, որ ամբողջ ընթացքը նկարահանվում է: Իհարկե հեշտ չէր նման պայմաններում ապրելը, նկարահանվելը, բայց այն էմոցիաները, որոնք ստացա այդ օրերի ընթացքում, անմոռանալի են»,-ժպիտով հիշում է դերասանուհին:

Հարցին` նկարահանող խմբի կամ դերասանական անձնակազմի հետ խnդիրներ եղե՞լ են: Ժաննան միանգամից շտապում է ընդգծել, որ թիմում իսկապես ամեն ինչ անցել է ջերմության ու համերաշխության մթնոլորտում.


«Իրինան, D’Litte-ը և ես թիմակիցներ էինք, շատ եմ սիրել աղջիկներին: Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ խնդիրներ մեր թիմում իսկապես չեն եղել: Իրինան վախ ուներ բարձրությունից, մի վայրկյան անգամ ձեռքը բաց չենք թողել, եթե պետք է եղել քայլել ենք իր հետ հավասար, նստել ու շնչել իր հետ հավասար ու փորձությունը հաղթահարել ձեռք ձեռքի բռնած»:


Դերասանուհի Ժաննա Վելիցյանի կարծիքով` nման նախագծերը կարող են հզոր մոտիվացիա հանդիսանալ բոլոր այն մարդկանց համար, ովքեր երկմտանքի մեջ են. արժե՞ արդյոք ստանալ մինիմալ զինվորական պատրաստվածություն, թե ոչ:

Ստացած նամակների քանակից և մեկնաբանություններից պարզ է դառնում, որ իսկապես պիտանի աշխատանք ենք արել՝ մոտիվացնող և ուսուցանող:

Լիդա Եղիազարյան




Լրահոս