Մի անգամ տաքսու վարորդը հրաժարվեց ինձ սպասարկել. ռուս լրագրողի դժվարությունները Վրաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ՆԳՆ կողմից հրապարակված տեղեկությունների համաձայն, մարտ-հունիս ամիսներին Վրաստան ժամանած ռուսների 18%-ը մնացել է երկրում՝ դա գրեթե 50 հազար մարդ է։ 2019 թվականին այս ցուցանիշը կազմել է ընդամենը 5 տոկոս։ Նույն տվյալներով, սեպտեմբերի 21-ից 30-ը ՌԴ առնվազն 68 հազար քաղաքացի է մուտք գործել երկիր, իսկ ավելի քան 45 հազարը հեռացել է։ Վրաստան ժամանած մեծ թվով ՌԴ քաղաքացիներ հիմնական են հաստատվում այնտեղ, աշխատում հեռահար, անգամ նոր գրասենյակներ հիմնում եւ գնումներ կատարում:

Մասնավորապես,  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի տվյալներով՝ մոտ 13500 ռուսական ընկերություններից կեսը գրանցվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո:  Մարտից հուլիս Վրաստանում գրանցվել է մինչև 6400 ռուսական ընկերություն, ինչը յոթ անգամ գերազանցում է նույնիսկ նախորդ տարվա տարեկան ցուցանիշները։

Վրաստանից իր աշխատանքն է կարողանում իրականացնել նաեւ ընդդիմադիր ռուս լրագրող Լյուբով Պոպովեցը: ArmLur.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչու են որոշել հեռանալ ՌԴ-ից: «Պատերազմը սկսվելուց մեկ ամիս հետո ես հասկացա, որ չեմ կարող մնալ մի երկրում, որը սկսել է ագրեսիան: Ես նույնիսկ չէի կարող որևէ կերպ օգնել ուկրաինացիներին, քանի որ վճարային համակարգերը հեռացել են ՌԴ-ից, իսկ մեր քարտային փոխանցումները հսկվում էին: Ուկրաինային օգնելու համար մեզ կարող էր անգամ քրեական հետապնդում սպառնալ: Ընթացքում ինձ ավելի ու ավելի անհարմար էի զգում, հետո ինձ բռնեցին հանրահավաքի ժամանակ», – նշում է նա:

Լյուբովը պատմում է, որ երկար մտածելուց եւ բանակցելուց հետո վերջնական որոշում է կայացրել հեռանալ ՌԴ-ից: Իսկ ինչու հենց Վրաստան. լրագրողը պատմում է. «2021 թվականի դեկտեմբերին ես Վրաստանում կոնֆերանսի էի մասնակցել եւ ինձ դուրս էր եկել:  Պատերազմը սկսելուց հետո ես մտածում էի, թե ուր կարելի է գնալ. տարբերակներից էին Հայաստանը եւ Ղազախստանը: Սակայն այդ ժամանակ Հայաստան ավելի շատ մարդ էին գալիս, եւ իմ ընկերներից ասում էին, որ մարդիկ կոնկրետ չեն ունենում գնալու տեղ, իմ ընկերը նաեւ խուսափում էր մեկնել մի տեղ, որը լավ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ՝ իր աշխատանքը հաշվի առնելով: Ղազախստանում ես ոչ մի անգամ չեմ եղել եւ ինձ դժվարությամբ էի պատկերացնում, թե ինչ երկիր է: Եվ նաեւ շատ ծանոթներ կային Վրաստանում եւ մենք ընտրեցինք հենց այս երկիրը», – նշում է նա:

Ընդդիմադիր լրագրողն այնքան էլ խնդիրների չի հանդիպել Վրաստանում, սակայն գներից դժգոհություններ ամեն դեպքում ուներ: «Գների առումով ամեն ինչ լավ է՝ բացի բնակարանների գներից: Մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում ինձ, մեծամասամբ չեզոք: Ես խանութներում կամ այլ վայրերում արդեն փորձում են վրացերեն կամ անգլերեն խոսել, սակայն շատերը միանգամից սկսում են ռուսերեն խոսել: Մեր բնակարանի տերը շատ պատրաստակամ է: Միայն պատերին առկա հակառուսական գրառումներից, կես տարվա ընթացքում միայն 1-2 վատ դեպքի եմ ականատես եղել: Օրինակ, գարնանը տաքսու վարորդը հրաժարվեց ինձ սպասարկել: Իսկ ընդհանուր առմամբ, ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս՝ եւ բնությունը, եւ ճարտարապետությունը, չկա ավելորդ բյուրոկրատիա», – հավելեց նա:

Լյուբով Պոպովենցը ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է, որ աշխատում է հեռավար եւ իր գործընկերները եւս դուրս են եկել ՌԴ-ից: Ի վերջո, ՌԴ-ում ընդդիմադիր լրագրող լինելն անվտանգ չէ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս